Опубликовано H.Aslanyan -
Ուշակով

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները. Ուշակով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցային գործընթացը՝ Ուկրաինայի մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ ամփոփելով Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Ուշակովի խոսքով՝ հանդիպումն անցել է բովանդակալից, կառուցողական և անկեղծ մթնոլորտում ու օգտակար է եղել։

Նրա փոխանցմամբ՝ ամերիկյան ներկայացուցիչները աջակցել են Պուտինի առաջարկին՝ Կոնստանտինովկայում Ալյոշկիի օրինակով մարդասիրական առաքելություն կազմակերպելու վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են սկսել նախապատրաստական աշխատանքների շուրջ շփումները։

Ուշակովը նշել է, որ առաքելությունը հնարավորություն կտա ցույց տալու, թե իրականում ում վերահսկողության տակ է գտնվում քաղաքը։ Պուտինն ամերիկացի ներկայացուցիչների ուշադրությունն է հրավիրել նաև Կիևի կողմից քննարկվող այսպես կոչված «գորշ գոտիների» հարցին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պահվածքն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին նրա հայտարարությունները։ Ուշակովի պնդմամբ՝ Կիևը շահագրգռված չէ հակամարտության ավարտով, քանի որ դրա դեպքում ստիպված կլինի ընտրություններ անցկացնել։

Добавить комментарий