Опубликовано H.Aslanyan -
Դրոշ

Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Յոնաս Մոնտանին նշել է, որ գերատեսչությունը կապեր է պահպանում բոլոր կողմերի հետ և առաջարկում է իր ծառայությունները՝ խաղաղության հասնելու ուղիներ գտնելու նպատակով։

Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարությունը պատրաստ է աջակցել երկխոսությանը և իր տարածքում կազմակերպել Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Յոնաս Մոնտանին։

Եվրամիության ղեկավարությունը փորձում է Ուկրաինայի հարցով բանակցությունների անցկացումը տեղափոխել Եվրոպա։ Մասնավորապես, առաջարկվում է բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել եվրոպական երկրներից մեկում՝ այդ թվում Ժնևում, Նորվեգիայում կամ Թուրքիայի եվրոպական հատվածում։

ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ Մոնտանին նշել է, որ Բեռնը «աջակցում է բոլոր դիվանագիտական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հաստատմանը»։

«Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը նույնպես պատրաստ է աջակցել երկխոսությանը և հանդիպումներ կազմակերպել Շվեյցարիայում»,- նշել է դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը։

 

 

 

Добавить комментарий