ԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում
ԱՄՆ ռազմածովային ուժերի խմբավորումը Մերձավոր Արևելքում՝ Իրանի մերձակայքում, մարտական նավերի թիվը հասցրել է 20-ից ավելիի՝ հաշվի առնելով նոյեմբերի 16-ին տարածաշրջան ժամանած երրորդ ավիակիր հարվածային խումբը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։
Ներկայում Իրանից դեպի հարավ-արևելք ընկած Արաբական ծովի շրջանում մարտական հերթապահություն է իրականացնում երեք ավիակիր՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Ջորջ Վաշինգտոն», «Ջորջ Բուշ» և «Թեոդոր Ռուզվելտ»։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տեղակալված է 48-ական մարտական կործանիչ։
Դրանց հետ մեկտեղ Իրանի մերձակայքում տեղակայված են մեկ հածանավ, 13 հրթիռային էսկադրային ականակիր, մեկ հեռակառավարվող հետախուզական նավ և «Միգել Քեյթ» էքսպեդիցիոն ծովային բազան։
ԱՄՆ ռազմածովային ուժերի ևս երկու էսկադրային ականակիր գտնվում է Կարմիր ծովում, իսկ ևս երեք խոշոր դեսանտային նավ՝ ծովային հետևակով՝ Հնդկական օվկիանոսում։ Բացի այդ, չորս էսկադրային ականակիր օպերատիվ առաջադրանքներ է իրականացնում Միջերկրական ծովի արևելյան հատվածում։
Добавить комментарий