Գերմանիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Բաքվում մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Դավիդ Վադեֆուլը հանդիպում են անցկացրել ընդլայնված կազմով, որի ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, հաղորդում է ԱՊԱ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-գերմանական հարաբերությունների ներկայիս վիճակը, երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հիմնական հարցերը։
Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերի շուրջ։
Ջեյհուն Բայրամովը տեղեկացրել է «օկուպացիայից ազատագրված տարածքներում» իրականացվող վերականգնողական աշխատանքների, նախկին հարկադիր վերաբնակների վերադարձի և ականային սպառնալիքի հետ կապված դժվարությունների մասին։
Добавить комментарий