Բաքուն պնդում է` TRIPP-ի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն իր հետ
Բաքուն պնդում է` Հայաստանի տարածքով անցնող TRIPP նախագծի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն իր հետ։
Խոսքը «Թրամփի ուղու» 43 կիլոմետրանոց հատվածի մասին է։ «Քանի որ այս միջանցքի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի հետ սահմանին, նախագծի տեխնիկական պարամետրերը պարտադիր պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ»,– Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։
Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ առանց Ադրբեջանի հետ կապի այս տրանսպորտային միջանցքը «պարզապես իմաստ չունի»։
Добавить комментарий