Բայրամովը և Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր
Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հաքան Ֆիդանը զրուցել են հեռախոսով։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների ներկայիս օրակարգը, տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Добавить комментарий