Նոր «ALTAY» տանկը հանձնվել է Թուրքիայի ԶՈՒ փորձարկմանը
«BMC Defense» ընկերության արտադրած երկու նոր «ALTAY» տանկ փորձարկումների համար հանձնվել է Թուրքիայի զինված ուժերին։
BMC-ի խորհրդի նախագահ Ֆուատ Թոսյալըն ասել է. ««ALTAY» տանկը բոլորովին նոր մոդել է, որը լիովին տարբերվում է 10 տարի առաջ թողարկված նախատիպից: Ներքին և ազգային բոլոր համակարգերը մշակվել են BMC R&D և նախագծման թիմերի կողմից՝ փոխարինելու բոլոր ենթահամակարգերը, որոնք ներառված էին առաջին նախատիպի մեջ»։
«ALTAY» տանկը հանձնվել է Թուրքիայի ԶՈՒ փորձարկմանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Ազգային պաշտպանության նախարարության ճամբարում անցկացված ստուգումների ժամանակ։
Добавить комментарий