Պենտագոնում Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողության ծախսերը գնահատել են 48 մլրդ դոլար
Փետրվարի վերջին հակամարտության սկզբից ի վեր Իրանի դեմ ռազմական գործողության իրականացման համար ԱՄՆ-ի ծախսերը գերազանցել են 48 մլրդ դոլարը։ Այս մասին հայտնել է ֆինանսական հարցերով Պենտագոնի ներկայացուցիչ Արթուր Միլլերը։
«Նոյեմբերի 13-ի դրությամբ Իրանի հետ դիմակայության հետ կապված ծախսերը, ըստ գնահատականների, հասել են 48,3 մլրդ դոլարի»,- նրա խոսքերն է մեջբերում Associated Press (AP) գործակալությունը։
Նշվում է, որ հրապարակված գումարը չի ներառում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին հասցված վնասը։ Այդ կապակցությամբ օրենսդիրները Պենտագոնից պահանջում են ներկայացնել համապատասխան կորուստների առանձին գնահատական։
Добавить комментарий