Опубликовано H.Aslanyan -
Հրեա

Հրեա տղամարդը թքել է Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ

Երուսաղեմի հայկական թաղամասում ուլտրաուղղափառ հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ։

Դեպքի տեսագրությունը սոցիալական ցանցերում հրապարակել է Իսրայելում բնակվող հայ լրագրող Գեղամ Բալյանը։

Նրա տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը։

Բալյանը կատարվածը որակել է որպես ատելությամբ լի արարք։

«Երուսաղեմում հակաքրիստոնեական ատելության հողի վրա կատարվող հանցագործություններն ամենօրյա երևույթ են։ Լիակատար անպատժելիություն»,- գրել է լրագրողը։

 

Добавить комментарий