Опубликовано H.Aslanyan -
Ալիև

Ալիևն ու ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինին։

Ալիևը բարձր է գնահատել նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ երկկողմ հարաբերությունները բարձրագույն մակարդակի բարձրացնելու և տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ՝ նշելով, որ Ադրբեջանը նույնպես հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ կապերի զարգացմամբ։

Հիշելով 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովը՝ Ալիևը հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն նոր իրավիճակ է ստեղծվել, և որ «մենք մեկ տարուց ավելի է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում»։

ԱՄՆ ներքին անվտանգության նախարարը շնորհավորել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի շրջանակում ձեռք բերված նվաճումների համար՝ նշելով այս հարցում նախագահ Դոնալդ Թրամփի դերը։

Անդրադառնալով TRIPP նախագծի կարևորությանը՝ Մարքուեյն Մալինն ընդգծել է, որ այս նախագծի լիարժեք գործունեությունը կնպաստի տրանսպորտային կապերի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանների միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացմանը։

 

 

 

Добавить комментарий