200-ից ավելի զոհված ու անհետ կորած մարդ կա, բայց մեղավորներ չկան․ Տիգրան Աբրահամյանը՝ Արցախի ողբերգության մասին
Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։
«Երբ ՀՀ-ում ինչ-որ մարդ սոցիալական, կենցաղային կամ քաղաքական դրդապատճառներից ելնելով նույնիսկ մտքում հայհոյում է իշխանությանը՝ կալանավորում են:
2023 թվականի սեպտեմբերին 200-ից ավելի մարդ զոհ է գնացել Արցախի ՊԲ բենզինի պահեստի պայթյունին, 22 մարդ էլ մինչ այժմ անհետ կորած է:
3 տարի է՝ քրեական գործ է հարուցված, բայց թեմայով զբաղվող չկա: Պատկերացնո՞ւմ եք՝ 200-ից ավելի զոհված ու անհետ կորած մարդ կա, բայց մեղավորներ չկան, գործով վճիռ չկա:
Այդ մարդկանցից շուրջ 7 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերը մարտական դիրքերից նոր էին իջել ու այս ողբերգության զոհը դարձել:
ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանը տաքուկ կաբինետ է գտել ՊՆ-ում ու հրաժարվում է այս մարդկանց ընտանիքների հետ հանդիպել, պարզաբանումներ տալ:
Սրանք տարրական մարդկային հատկանիշներ էլ չունեն, սրանց մենակ փողն ու պաշտոնն է հետաքրքրում:
Լավ, այս մարդկանց ընտանիքներին ինչո՞ւ կարգավիճակ չի տրվում:
Միլիոնավոր դոլարներ ծախսվում են զվարճանքի, պարգևավճարների և հազար ու մի հիմարությունների վրա, խիղճն ու մարդկությունն այս կարգի՞ են վերացել, որ բյուջեում կամ հայտնի հիմնադրամում միջոցներ չեն գտնվում այս ընտանիքներին փոխհատուցում տալու համար:
Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է»:
Добавить комментарий