Մերձավոր Արևելքը չի դիմանա ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիային. Կատարի վարչապետ
Մերձավոր Արևելքը չի դիմանա ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիային. Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բեն Աբդերահման Ալ Թանին։
Երկուշաբթի օրը նա այցով մեկնել է Վաշինգտոն՝ որպես տարածաշրջանի միջնորդ իրադարձությունների զարգացման շուրջ բանակցություններ վարելու համար։
Ալ Թանին նշել է, որ Կատարն աշխատում է ինչպես Իրանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ՝ բանակցային գործընթացը վերսկսելու համար։
Նշենք, որ այս պահին ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները փակուղում են՝ իրադրության սրման և նոր ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի ֆոնին։
Добавить комментарий