Опубликовано H.Aslanyan -
Հայկական

«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը. «Հետք»

 «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը դադարեցնում է թռիչքային գործունեությունը: Այս մասին «Հետքին» հայտնել է իրազեկ աղբյուրը: 

 Հիշեցնենք, որ ավիաընկերությունը հիմնադրվել է 2021-ի փետրվարին եւ կրում է նույն անունն ու տարբերանշանը (լոգոն), ինչ Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիները» (լուծարվել է 2020-ին), սակայն այս մասնավոր ընկերությունը որեւէ կապ չունի ազգային ավիափոխադրողի հետ, որը պետական ընկերություն էր: 2022-ի դեկտեմբերին «ՀԱՈւ»-ն ստացել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), իսկ թռիչքները մեկնարկել է 2023-ի մարտին:

 «Հետքի» աղբյուրը հայտնել է, որ այս աշնանը նախատեսվում էր մեկնարկել թռիչքները դեպի Ռուսաստան, մասնավորապես՝ լինելու էին չվերթեր դեպի Մոսկվա, Ուֆա, Կազան: Սակայն հոկտեմբերի 29-ին ավիաընկերության ղեկավարությունն աշխատակիցներին հայտնել է, որ թռիչքների իրականացումը տնտեսապես ձեռնտու չէ՝ հաշվի առնելով վառելիքի բարձր գները հայկական ավիաշուկայում: 

 Մեր աղբյուրը նշել է, որ հաջորդ քայլը օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ) հրաժարվելն է: Այլ կերպ ասած՝ 2021-ին հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, ավիափոխադրումների շուկա մտնելով 2023-ին, թռիչքները դադարեցրեց 2025-ին, ու չնայած այս աշնանը նախատեսվում էր դրանց վերսկսումը, ամեն ինչ կավարտվի «ՀԱՈւ»-ի կողմից շուկան լքելով:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում։

Добавить комментарий