Հութիները գրոհել են Էր Ռիադի երկնաքերերից մեկի վրա. կան տուժածներ
Հութիները գրոհել են Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի երկնաքերերից մեկի վրա, տուժել է 11 մարդ՝ հայտնում է երկրի քաղաքացիական պաշտպանությունը։
Հաղորդվում է, որ հարվածը հասցվել է Էր Ռիադի ֆինանսական կենտրոնի շենքերից մեկին։
Տուժածների թվում կան Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացի, ինչպես նաև Հնդկաստանի, Նեպալի և Եգիպտոսի քաղաքացիներ։
Добавить комментарий