Չենք ձգտում Իրանում ուժով իշխանություն վերցնել․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակն Իրանում ուժով իշխանություն վերցնելը չէ։ Այս մասին նախագահն ասել է New York Post պարբերականին տված հարցազրույցում։
«Ես պարզապես չեմ ուզում, որ նրանք միջուկային զենք ունենան։ Ես երբեք կողմ կամ դեմ չեմ եղել ռեժիմի փոփոխությանը։ Ինձ համար դա չափանիշ չի եղել»,- նշել է Թրամփը։
Նա հավելել է, որ մինչև հունվարի վերջ ապահովված է Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողության ֆինանսավորումը։
Добавить комментарий