Опубликовано H.Aslanyan -
Կիև

Իտալիան կարող է Կիևին մատակարարել մինչև 20 Eurofighter կործանիչ․ La Repubblica

Իտալիան Կիևի հետ քննարկում է Ուկրաինային 10-20 հատ Eurofighter կործանիչ մատակարարելու հնարավորությունը․ հայտնում է իտալական La Repubblica թերթը։

Պարբերականը նաև նշում է, որ Լիբիայի տարածքային ջրերում Ուկրաինայի ռազմական գործողության վերջին դրվագը, որը լրջորեն մտահոգել է Իտալիայի իշխանություններին, չի փոխում Հռոմի ընդհանուր դիրքորոշումը։

Իտալիան մտադիր չէ հետ կանչել ռազմական օգնության վերջին՝ վերջերս հաստատված փաթեթը։ Բացի այդ, երկրի կառավարությունը չի դիտարկում Ուկրաինային 10-20 Eurofighter կործանիչ մատակարարելու շուրջ երկու երկրների կառավարությունների միջև ընթացող բանակցությունները կասեցնելու հնարավորությունը։

 

 

Добавить комментарий