Опубликовано H.Aslanyan -
Քուշներ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործակցությունը կարող է փոխել պատմության ընթացքը. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց

Ջարեդ Քուշներն անդրադարձել էր ուկրաինական հակամարտությանը.

 Ուկրաինական հակամարտությունը փաստացի վերածվել է պրոքսի պատերազմի, որտեղ եվրոպական երկրները Կիևին ֆինանսավորում և զինում են Ռուսաստանի դեմ։

Եվրոպան և Կիևը այլընտրանք չեն առաջարկել ամերիկյան ծրագրին, որը ենթադրում է հրադադարի հասնել հետպատերազմական պայմանավորվածությունների մշակման միջոցով։

 ԱՄՆ-ն հասկանում է՝ ինչու Մոսկվան չի ուզում գնալ հրադադարի առանց խաղաղության գործարքի։ Մոտակա շաբաթներին պարզ կդառնա՝ արդյոք կաշխատի հակամարտության կարգավորման ամերիկյան մոտեցումը։

 ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ռազմագերիների փոխանակումը տեղի կունենա առաջիկա շաբաթներին՝ մինչև տոները։

Քուշները Պուտինին անվանել է պատմական կերպար և քաղաքական աշխարհի գրոսմայստեր։ «Նա միշտ շատ լավ պատրաստված է։ Շատ խորաթափանց է։ Շատ նշումներ է անում, երբ մենք խոսում ենք»։

 

Добавить комментарий