Նոյեմբերի 26-27-ին ՀՀ-ում կհանդիպեն Ադրբեջանի և ՀՀ-ի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները. Արեգ Քոչինյան
Սույն թվականի նոյեմբերի 26–27-ը Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ լայնածավալ քննարկում՝ կլոր սեղանի ձևաչափով:
Այս մասին գրել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը։
«Քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Добавить комментарий