Մերցը սխալ է որակել 2008-ին Ուկրաինային ՆԱՏՕ չընդունելու որոշումը
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ ամերիկյան առաջարկին չաջակցելը սխալ որոշում էր։
Բեռլինում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մերցն անդրադարձել է դաշինքի՝ 2008թ. գագաթնաժողովում կայացված որոշումներին։
«Այսօր, հետադարձ հայացք նետելով, մենք բոլորս տեսնում ենք, թե որքան մեծ սխալ էր Բուխարեստում 2008 թվականի գագաթնաժողովում Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու վերաբերյալ ամերիկյան առաջարկին չաջակցելը։ Եթե Ուկրաինան դառնար ՆԱՏՕ-ի անդամ, այս պատերազմը, հավանաբար, հնարավոր կլիներ կանխել»,- հայտարարել է Մերցը։
Добавить комментарий