Опубликовано H.Aslanyan -
Իրան

Նախիջևանի սահմանին ռազմական տեխնիկայի կուտակումներ․ Իրանն արձագանքել է

Վերջին օրերին սոցիալական ցանցերում` մասնավորապես TikTok-ում, տարածվել են տեսանյութեր, որոնցում պնդում է արվում, որ Իրանը ծանր ռազմական տեխնիկա է կուտակել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանի մոտ։

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը, պատասխանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հարցմանը, նշել է, որ քանի որ տեսանյութի ճշգրիտ ժամանակը և վայրն անհայտ են, հնարավոր չէ մեկնաբանել դրանք։

Այնուամենայնիվ, դեսպանատունը նշել է, որ Իրանի՝որպես ռազմական ագրեսիայից պաշտպանվող երկրի կողմից անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումներ ձեռնարկելը լիովին բնական է։

Դեսպանատունը խորհուրդ է տվել զերծ մնալ ցանկացած անհիմն հաղորդագրությունների և նյութերի տարածումից, ինչպես նաև դրանք այնպես մեկնաբանելուց, որը կարող է վնասել երկու երկրների միջև բարեկամական հարաբերություններին։

 

Добавить комментарий