Опубликовано H.Aslanyan -
Վարդան

Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ հենց Հայաստանի անկախությունը. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

Սահմանադրության հետ կապված՝ Հայաստանում փաստացի քաղաքական ճգնաժամ է, որն, ըստ էության, ստեղծել է Բաքվի բարբարոսսկան վարչախումբն իր հերթական, բայց ակներևաբար ոչ վերջին պահանջով։ 

Եթե չասեմ քաղաքականապես անգրագետ, ապա առնվազն միամիտ պետք է լինել հավատալու, թե Բաքվի բարբարոսական վարչախմբի համար կենսական նշանակություն ունի Հայաստանի նույնիսկ ներսում առավելագույնը պատմական նշանակություն և խորհրդանշական արժեք ունեցող Անկախության հռչակագրին որևէ սահմանադրության նախաբանում հղման առկայությունը կամ բացակայությունը։ 

Բաքվի բռնապետական վարչախմբի խնդիրը ոչ թե այդ հռչակագիրն է կամ դրան հղումը, այլ, խոշոր հաշվով, հենց Հայաստանի անկախությունն ըստինքյան։ 

Ըստ այդմ, այդ թշնամական վարչախումբն իր բոլոր հնարավորություններով ձգտել և ձգտում է «խաղաղության գործընթաց» կոչեցյալի վերջնարդյունքում ստանալ առնվազն մի Հայաստան, որը զուրկ կլինի իրական անկախությունից և ինքնիշխանությունից, չի ունենա որևէ լուրջ հնարավորություն  զարգացման և հզորացման, կլինի արհեստածին Ադրբեջանից ամբողջովին կախյալ և բովանդակազուրկ մի կվազիպետություն՝ մշտական ներքին պառակտմամբ և ճգնաժամերով։

Արդյո՞ք սա ենք երազել և երազում մենք՝ որպես ազգ և պետություն։ Դեռևս կարծում եմ, որ՝ ոչ։ 

 

Добавить комментарий