Опубликовано H.Aslanyan -
ԻՀՊԿ

ԻՀՊԿ-ն հաղորդել է ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ նախազգուշական կրակ բացելու մասին

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերը Պարսից ծոցի Հենգամ կղզու շրջանում նախազգուշական կրակ են բացել ամերիկյան F-16 կործանիչի ուղղությամբ՝ ստիպելով նրան հեռանալ իրանական սահմաններից: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ կործանիչը մոտեցել էր Իրանի օդային տարածքին՝ օդային պաշտպանություն ապահովելով առևտրային նավերի համար, որոնք Հորմուզի նեղուցով ընթանում էին Թեհրանի կողմից չարտոնված երթուղով։ Ըստ ԻՀՊԿ-ի՝ ՀՕՊ միջոցների գործարկումից հետո ամերիկյան կործանիչը կտրուկ փոխել է ուղղությունը։

Իրանցի զինվորականները նախազգուշացրել են, որ Հորմուզի նեղուցում Թեհրանի սահմանած տարանցման կանոնները շրջանցելու ցանկացած փորձ անթույլատրելի է, և որ հետագա խախտումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ինչպես խախտողների, այնպես էլ նրանց աջակցող զինված ուժերի համար։

 

 

 

Добавить комментарий