Իրանը Ռուսաստանին ծովով հարյուր հազարավոր հրետանային արկեր է մատակարարում
Իրանի Իսլամական Հանրապետությունը Կասպից ծովի տարածքով հարյուր հազարավոր հրետանային արկեր և այլ տեսակի զինամթերք է մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին տեղեկացնում է «The Wall Street Journal» պարբերականը՝ հղում անելով պաշտոնական հայտարարություններին և փաստաթղթերին։
Հաղորդվում է, որ վերջին վեց ամսում ռուսական բեռնանավերն Իրանից Ռուսաստան են տեղափոխել ավելի քան 300 հազար հրետանային արկ և շուրջ մեկ միլիոն փամփուշտ: Իրազեկ աղբյուրների պնդմամբ՝ մատակարարումների վերաբերյալ տվյալները փոխանցել է ԱՄՆ-ն։
Պարբերականը Մերձավոր Արևելքի երկրների անանուն պաշտոնյաներին հղումով հայտնել է, որ իրանական զենքի վերջին խմբաքանակն ուղարկվել է մարտի սկզբին ռուսական «Ռասուլ Գամզատով» բեռնանավով։ Նավը տեղափոխել է 1000 կոնտեյներ՝ 2000 հրետանային արկով։
ՄԱԿ-ում Իրանի պատվիրակությունը և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը մեկնաբանել են այս տեղեկությունները։ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհուրդը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններ տալուց:
#Դետքի_հետագծով
Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայի և նրա մի շարք արևմտյան գործընկեր երկրների պաշտոնյաները մեղադրում են Իրանին Ռուսաստանին սպառազինություն մատակարարելու մեջ։ Կիևը Թեհրանին մեղադրում է հատկապես իրանական արտադրության ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ, որոնցով ռուսական կողմը հարվածում է Ուկրաինայի ենթակառուցվածքներին։
Իրանի իշխանությունները բազմիցս հերքել են այս մեղադրանքները՝ նշելով, որ սպառազինություն չեն մատակարարում պատերազմող կողմերից որևէ մեկին և կողմնակից են ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցմանը։
Добавить комментарий