Опубликовано detq-editor -
Թուրքական «Hürjet» գերձայնային ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել

Թուրքական «Hürjet» գերձայնային ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել

Թուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ-ի կողմից տեղական ու ազգային հնարավորություններով ստեղծված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն առաջին թռիչքն է կատարել։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին «Թվիթերում» գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Թող սա լինի ևս մեկ նվեր Թուրքիայի հարյուրամյակի համար»,- գրել է Էրդողանը։

Նախագահը կիսվել է կադրերով, որտեղ «Hürjet»-ը դուրս է գալիս անգարից և կատարում իր առաջին թռիչքը:

«TUSAŞ»-ի (Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն) տեղեկացմամբ՝ «Hürjet»-ն ունակ է զարգացնելու 1500 կմ/ժ արագություն, թռիչք իրականացնելու մինչև 13.7 կմ բարձրության վրա և կրելու մինչև 3 տոննա օգտակար բեռ։

Այն կարող է օգտագործվել «F-5» ինքնաթիռների փոխարեն՝ ներառվելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում։ Նշվում է, որ թռիչքը բարեհաջող է կատարվել։ Նախատեսվում է մինչև 2025 թվականն ավարտել սերտիֆիկացման գործընթացը և սկսել այդ ինքնաթիռի շահագործումը։

Добавить комментарий