Ադրբեջանցի պատգամավորն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին անցակետի տեղադրման նշանակությանը
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ղեկավար Զիյաֆեթ Ասկերովը խոսել է Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան սահմանագծին անցակետի տեղադրման կարևորության մասին։
Առաջ տանելով ադրբեջանական կեղծ քարոզչությունը և Հայաստանին մեղադրելով ահաբեկչության մեջ՝ նա նշել է, որ Արցախի ներկայիս օկուպացված տարածքները Հայաստանն օգտագործել է ահաբեկչության համար, որից տուժել են Ադրբեջանի քաղաքացիները։
«Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում, սահմանային անցակետի ստեղծումը պատմական նշանակություն ունեցող իրադարձություն է։ Շուրջ 30 տարի հայերը, օգտվելով Լաչինի ճանապարհից, ոչ միայն զենք ու զինամթերք էին տեղափոխում, այլև իրենց ահաբեկչական խմբավորումները։ Պատերազմից հետո մենք կանգնեցինք այն փաստի առաջ, որ հայերը տասնյակ հազարավոր ականներ են տեղադրել նախկինում օկուպացված տարածքներում։ Այս ականների և այլ զինամթերքի հետևանքով զոհվել կամ վիրավորվել են հարյուրավոր մեր քաղաքացիներ։ Բացի դրանից՝ հայերը թալանել են մեր բնական ռեսուրսները և օգտագործել այս ճանապարհը՝ ավարը Հայաստան տեղափոխելու համար։ Սակայն անցակետի ստեղծմամբ դրան վերջ կդրվի»,- ասել է Ասկերովը։
Добавить комментарий