Հակարիի կամրջին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է Հաագայի դատարան
Բերձորի միջանցքի մուտքի մոտ՝ Հակարիի կամրջին ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցով Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան, ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։ Այս մասին «Դետք»-ը տեղեկանում է «News.am»-ից։
Ադրբեջանի այս քայլը դատարանի՝ փետրվարի 22-ի որոշման խախտում է, ինչի մասին ներկայացվել է Հայաստանից Հաագա ուղարկված նամակում:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020 թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը:
Добавить комментарий