Опубликовано A.Gevorgyan -
jfıddofolkg

«Երկու տարի առաջ ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես դարձան դաշնակիցներ». Իլհամ Ալիև

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և նրա կինը՝ Էմինե Էրդողանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան, ապրիլի 29-ին ժամանել են Ստամբուլ, որպեսզի մասնակցեն TEKNOFEST փառատոնին:

Նախագահ Իլհամ Ալիևի ելույթը TEKNOFEST փառատոնին լայնորեն լուսաբանվել է թուրքական լրատվամիջոցների կողմից: Հոդվածներ են հրապարակվել նախագահ Իլհամ Ալիևի ելույթի մասին։

Հատկապես ուշագրավ են Ալիևի հետևյալ հայտարարությունները, որոնց անդրադարձել են թուրքական լրատվամիջոցները.

  1.  Թուրքիան մեր տարածաշրջանի խաղաղության, կայունության և անվտանգության երաշխավորն է: Ադրբեջանի երկնքում «Kızılelma»-ն (անօդաչու) շուտով կհայտնվի:  
  2. Ադրբեջանում կստեղծվի «Բայրաքթար» կենտրոն:

  3. Երկու տարի առաջ ստորագրելով Շուշիի հռչակագիրը՝ Թուրքիան և Ադրբեջանը պաշտոնապես դարձան դաշնակիցներ: 

  4. Թյուրքական աշխարհի միավորման գործում Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական ծառայություն է մատուցել թյուրքական աշխարհին:

  5. Ինչպես ասում էր հայրս, մենք մեկ ազգ ենք, երկու պետություն։ Ես սրան ուզում եմ ավելացնել, որ մենք նաև մեկ բռունցք ենք։

  6. Իմ եղբայր Էրդողանը պատերազմի առաջին րոպեներից մինչև վերջին րոպեները եղել է մեր կողքին: Նրա հայտարարությունները, ուղերձներն աջակցել են Ադրբեջանին: 

Ադրբեջանի նախագահն իր ելույթի մեծ մասը հատկացրել էր Թուրքիային, նրա աջակցությանը և հզորությանը: Ելույթում բացահայտ սպառնալիք պարունակող հայտարարությունները, բռունցքը հրապարակավ ցույց տալը ևս մեկ անգամ փաստում են, որ Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին, և ուժի կիրառման միջոցով նրանք պատրաստ են հասնել իրենց նպատակներին: Ալիևի ելույթը վերահաստատում է այն փաստը, որ Ադրբեջանը մենակ չէ, Թուրքիան միշտ աջակցելու է այս երկրին՝ իհարկե չանտեսելով այն փաստը, որ Թուրքիան իր շահերն առաջ տանելու համար պատրաստ է ցանկացած քայլի: 

 

Добавить комментарий