Опубликовано H.Andreasyan -
Պեսկովը հայտարարել է, որ Արցախի վերաբերյալ Մոսկվայի, Երևանի և Բաքվի պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

Պեսկովը հայտարարել է, որ Արցախի վերաբերյալ Մոսկվայի, Երևանի և Բաքվի պայմանավորվածություններն այլընտրանք չունեն

«Ղարաբաղում իրավիճակի կարգավորման իրավական այլ հիմքեր, բացի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածություններից, չկան»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և ինչ-որ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր մշակումը, որոնք ուղղված կլինեն տարածաշրջանում լարվածության թուլացմանը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր են այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ միասին։ Իրավական այլ հիմքեր, որոնք կնպաստեին կարգավորմանը, դեռ չկան»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ այս եռակողմ փաստաթղթերը դեռ այլընտրանք չունեն․ «Իհարկե, ողջունելի է ցանկացած օգնություն, որը կարող է նպաստել այս հիմքի վրա կարգավորմանը, բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որ խարխլում են կարգավորման հիմքերը, որոնք հետագայում կարող են արդյունք չտալ։ Հուսանք, որ այս դեպքում խոսքն առաջին դեպքի մասին է»։

 

Добавить комментарий