Опубликовано A.Gevorgyan -
ayxan hacıa

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն անդրադարձել է «խաղաղության» գործընթացին

«Եկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ժամանակը, որը հիմնված է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վրա»,- այս մասին «Թվիթերում» հայտնել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։

Ադրբեջանը խոսում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին, բայց մշտապես խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սա փաստ է, և որևէ կերպ հնարավոր չէ այն ապատեղեկատվություն համարել։ Ցանկացած դատապարտում Հայաստանի կողմից Ադրբեջանը որակում է ապատեղեկատվություն կամ սադրանք։ Այն, ինչն Ադրբեջանը պատերազմից հետո խաղաղության ժամանակաշրջան կամ դարաշրջան է անվանում, ընդամենը փափուկ ուժի քաղաքականությունն է։ Խոսելով խաղաղության մասին՝ Ադրբեջանը բացահայտ ճնշման է ենթարկում, հորինում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տերմինը, անցակետ է տեղադրում ՀՀ ինքնիշխան տարածքում, պարբերաբար սադրանքներ է իրականացնում։

 

Добавить комментарий