Опубликовано detq-editor -
Ադրբեջանի ականազերծման գործակալությունը կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել ականներից

Ադրբեջանի ականազերծման գործակալությունը կոչ է արել քաղաքացիներին զգույշ լինել ականներից

Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը դիմել է քաղաքացիներին՝ կապված ականների վտանգի հետ։

Վերջին ժամանակահատվածում ավելացել է ականների պայթյունից  ադրբեջանցիների շրջանում զոհերի և վիրավորների թիվը։ Սուլեյմանովն իր ափսոսանքն է հայտնել այդ կապակցությամբ և դիմել քաղաքացիներին։

«Վերջին շաբաթվա ընթացքում նմանատիպ մի քանի դեպք է եղել։ Չնայած ձեռնարկվող միջոցառումներին, նախազգուշացումներին և վտանգի զգուշացման տեղադրված նշաններին՝ մարդիկ մեկնում են այդ տարածքներ։ Օգտվելով առիթից՝ ևս մեկ անգամ դիմում եմ մեր քաղաքացիներին ծայրահեղ զգույշ լինելու կոչով։ Ես խնդրում եմ նրանց պահպանել սահմանված կանոնները և զերծ մնալ Արցախի օկուպացված տարածքներ (խմբ.) անօրինական այցերից»,- ասել է Սուլեյմանովը։

#Դետքի_հետագծով

Պատերազմից հետո Ադրբեջանն օկուպացված տարածքներում ականազերծման լայնածավալ աշխատանքներ է սկսել։ Հիշեցնենք նաև, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել Արցախի օկուպացված տարածքներում առկա ականապատված բոլոր տարածքների քարտեզները, ինչը հաստատվել է նաև Ադրբեջանի կողմից։ Բայց Ադրբեջանում շարունակում են անհիմն մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին՝ իբր Հայաստանը «հրաժարվում է համագործակցելուց ականազերծման հարցում»։

Պաշտոնական Բաքուն մասնավորապես նշում է՝ նրանք, ովքեր անկանոն կերպով ականներ են տեղակայել, ինչպես նաև նրանք, ովքեր հրաժարվել են դրանք վնասազերծելու հարցում համագործակցելուց, այդ թվում՝ Հայաստանը, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Բաքվում այդ կերպ «արդարացնում» են գերիներին չվերադարձնելը և այլ հանցագործություններ։ Այնինչ գոյություն ունեցող ականային վտանգն Արցախում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմաններին ստեղծվել է հավասար չափով հենց Ադրբեջանի կողմից, էլ չենք խոսում այն մասին, որ Արցախի և Հայաստանի դեմ հակամարտությունն Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ քաղաքականության հետևանքն է։ Ինչպես առաջին պատերազմի ժամանակ, այնպես էլ ավելի ուշ Ադրբեջանի ԶՈՒ-ն ստեղծել է ականադաշտեր

Добавить комментарий