Опубликовано A.Gevorgyan -
azerbayvan

Ադրբեջանի իշխանությունները Բերձորի ոչ օրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում

Ադրբեջանի իշխանությունները Բերձորի (խմբ.) միջանցքի անօրինական անցակետը ներառել են «սահմանային անցակետերի» ցուցակում։

Այս մասին հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Այս որոշումն ընդունել է կառավարությունը, «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանով անցակետերի քանակի և դրանց գտնվելու տարածքների ցուցակի» փոփոխություններ են կատարվել։

Բաքուն հերթական անգամ փաստել է, որ անտեսում է բոլոր  պայմանավորվածությունները։ Բաքուն «խաղաղության համաձայնագրի» մասին այլ պատկերացումներ ունի, ինչը կոշտ ուժի անվան ներքո է հանդես գալիս։

Добавить комментарий