Опубликовано detq-editor -
«Սպառնալիքի և ահաբեկչության լեզուն չի աշխատում Ադրբեջանի հետ». Ալիևը՝ Իրանին

«Սպառնալիքի և ահաբեկչության լեզուն չի աշխատում Ադրբեջանի հետ». Ալիևը՝ Իրանին

«Այժմ Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները գտնվում են ամենացածր մակարդակի վրա, և շատ դժվար է կանխատեսել՝ դրանք կմնա՞ն այս մակարդակում, կիջնե՞ն, թե՞ կբարձրանան»,- այս մասին հայտարարել է Իլհամ Ալիևը մայիսի 3-ին Շուշիում կայացած «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից ներկա և ապագա» չորրորդ միջազգային համաժողովում, որը նվիրված էր Հեյդար Ալիևի 100-ամյակին։

Ընդգծելով, որ շատ դժվար է կանխատեսել երկու երկրների հարաբերությունները, Ալիևն  ասել է. «Մենք որոշ հաղորդագրություններ ենք ստացել Իրանի պաշտոնյաներից, եղել են հեռախոսազանգեր և հարաբերությունների կարգավորման առաջարկներ։ Բայց, միանշանակ, ինչպես ասացի, մեր պահանջները միանգամայն օրինական են ու արդարացված։ Կարգավորման մասին մենք կկարողանանք խոսել միայն այն ժամանակ, երբ դրանց կատարվելու համար քայլեր կձեռնարկվեն։ Եթե ​​ոչ, ապա ոչ: Դա մեր ընտրությունը չէր։ Բայց Իրանում բոլորը վերջապես պետք է հասկանան, որ սպառնալիքի ու ահաբեկչության լեզուն չի աշխատում Ադրբեջանի հետ։ Որքան շուտ նրանք հասկանան դա, այնքան շուտ մենք կարող ենք կարգավորման նշաններ տեսնել»:

Добавить комментарий