Опубликовано detq-editor -
Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել

Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել

Մայիսի 3-ին Ադրբեջանում գտնվող թուրք գործարարների նախաձեռնությամբ ստեղծված Թուրքիայի հարյուրամյակի միասնության և համերաշխության հարթակի կողմից Բաքվում «Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ապագա» խորագրով համաժողով է անցկացվել:

Համաժողովին մասնակցել են Թուրքիայում Բաքվի դեսպան Ջահիթ Բաղջընը, ադրբեջանցի պատգամավորներ, գործարարներ և մի շարք այլ հյուրեր:

Ըստ թուրքական աղբյուրի՝ անվտանգության հարցերով փորձագետ Աբդուլլահ Աղարը և դերասան Ջեմ Ուչանը, որոնք ևս մասնակցել են համաժողովին, կոնկրետ փաստերով պատասխանել են Թուրքիայի ՊՆ-ի արտադրած հարվածային անօդաչու թռչող սարքերի  մասին քննադատություններին, ինչպես նաև ընդգծել, որ Թուրքիան և Ադրբեջանն ինչպես անցյալում, ապագայում ևս միասին են գործելու:

Աղարը և Ուչանն անդրադարձել են նաև երկու երկրների միջև հարաբերություններին և վերջին շրջանում իրականացվող համատեղ ծրագրերին:

«Այսօր մեկ հարվածային ԱԹՍ-ն մեկ գումարտակի ցուցաբերած ուժի տասնապատիկն է: Այս հարվածային ԱԹՍ-ների ներուժը Ղարաբաղյան 2-րդ պատերազմում շատ հստակ իրեն ցույց է տվել: Ընդհանուր առմամբ դիպուկ հարվածով ոչնչացվել է 851 միավոր հայկական թիրախ»,- ասել է Աղարը:

Իսկ Ուչանը, շեշտելով, որ ընդհանուր քաղաքակրթություն և կրոն ունեցող երկու երկիր պատմության ընթացքում միմյանցից անբաժան են եղել, խոսել է ապագայում ևս միասին քայլելու կարևորությունից:

Добавить комментарий