Մեկնարկել է «Անատոլիական արծիվ-2023» միջազգային մարտավարական թռիչքային վարժանքների հիմնական փուլը
Քոնյա քաղաքում մեկնարկել է «Անատոլիական արծիվ-2023» միջազգային մարտավարական թռիչքային վարժանքների ուսուցման հիմնական փուլը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, թռիչքների ընթացքում անվտանգության կանոններն ու առաջադրանքները կատարվել են վարժության սկզբնական փուլում սահմանված ծրագրի համաձայն։
Ըստ սցենարի՝ ի սկզբանե լռեցվել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցները։
Օդային գերակայություն ձեռք բերելուց հետո ադրբեջանական ինքնաթիռները տարբեր կործանիչ ինքնաթիռների հետ մտել են պայմանական հակառակորդի օդային տարածք և մարտական զորավարժություններ կատարել մեծ բարձրության վրա՝ ոչնչացնելու հակառակորդի ցամաքային թիրախները։
Զորավարժությունների սկզբնական փուլում, ըստ ծրագրի, սահմանվել են թռիչքների ժամանակ անվտանգության կանոնները, իսկ հանձնարարված խնդիրների մասին՝ զեկուցվել Պաշտպանության նախարարությանը։
Добавить комментарий