ՆԱՏՕ-ի երկրները զորավարժություններ են անցկացրել
ՆԱՏՕ-ն նախազգուշացրել էր, որ Ռուսաստանը հսկողություն է իրականացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի ստորջրյա կայանքների նկատմամբ: «Dynamic Mongoose» զորավարժություններն անցկացվել են այս նախազգուշացումից հետո:
Զորավարժություններին մասնակցել է ավելի քան տասը երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն։ «Bloomberg»-ը հայտնում է, որ ՆԱՏՕ-ի երկրներն ավարտում են սուզանավերի հսկողության ուժեղացման զորավարժությունները։
«Մեզ համար կարևոր է դաշինքի անդամներին սովորեցնել, թե ինչպես հասկանալ այն իրավիճակը, որը սուզանավերը կփորձեն օգտագործել աննկատ մնալու համար»,- նշել է ԱՄՆ ռազմածովային ուժերի փոխծովակալ և դաշինքի սուզանավերի հրամանատար Սթիվեն Մաքը:
Добавить комментарий