Опубликовано D.Guyumjyan -
DETQ

Չավուշօղլուն ռուս զբոսաշրջիկների թվի նվազման համար մեղադրել է ընդդիմությանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երկրում ռուս զբոսաշրջիկների թվի նվազման համար մեղադրել է ընդդիմությանը։  Ըստ «Դետք»-ի՝ այս մասին Չավուշօղլուն ասել է թուրքական NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Թուրք պաշտոնյան շեշտել է՝ նախորդ տարիների համեմատ նվազել է ռուս զբոսաշրջիկների թիվը, որոնք մայիսին հանգստանում էին Անթալիայում։ Նրա խոսքով՝ դրանում մեղավոր է երկրի ընդդիմությունը, որը հայտարարում է, թե ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում երկիրը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության դեմ։

«Հետևաբար ռուսները վախենում են, որ չեն կարողանա վերադառնալ իրենց հայրենիք, քանի որ հնարավոր է ինքնաթիռների թռիչքները չեղարկվեն»,- ասել է նա։

Չավուշօղլուն հավելել է, որ նույնիսկ կորոնավիրուսային համավարակի շրջանում Անթալիայում նկատվում էր զբոսաշրջիկների թվի մեծ աճ։ Նա նաև նշել է, որ ռուսների փոխարեն աճել է Անթալիայում հանգստացող այլ երկրներից զբոսաշրջիկների թիվը։

#Դետքի_հետագծով

Չնայած զբոսաշրջության ոլորտից ստացվող եկամուտները Թուրքիայի համար չափազանց կարևոր նշանակություն ունեն, Չավուշօղլուի այս հայտարարությունն ուղղված է առավելապես երկրի բնակչությանը, քանի որ Թուրքիայի իշխանությունները հասարակությանը փորձում են համոզել, որ ընդդիմությունն իշխանության գալու դեպքում երկիրը կներքաշի պատերազմի մեջ, ինչպես նաև կվատացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ։

Նկատենք, որ թեև թուրքական ընդդիմությունն արևմտամետ դիրքորոշում ունի, սակայն բազմիցս հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս մակարդակը պահպանելու մտադրության մասին։

Добавить комментарий