Опубликовано detq-editor -
Թուրքիան չի ավարտել Սիրիայի և Իրաքի հետ ռազմական  գործողությունները. Էրդողան

Թուրքիան չի ավարտել Սիրիայի և Իրաքի հետ ռազմական գործողությունները. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի և Իրաքի հետ սահմանին Թուրքիայի զինված ուժերի գործողությունները չեն ավարտվել։

Էրդողանն ընդգծել է, որ Անկարան սպասում է հարմար պահի՝ գործողությունները շարունակելու համար։ «Մեր անդրսահմանային գործողությունները չեն ավարտվել: Մենք պարզապես սպասում ենք հարմար պահի»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահն առաջիկա ընտրություններում իր գլխավոր մրցակցին՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուին կոչ է արել Քրդստանի բանվորական կուսակցությունը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն։

«Մինչ այսօր մենք նրանց շուրթերից չենք լսել «ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է» արտահայտությունը: Պարո՛ն Քեմալ, դուրս եկեք և ասեք՝ «ՔԲԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է», ինչո՞ւ չեք կարող դա ասել»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի խոսնակ և արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր ռազմական գործողության Սիրիայի հյուսիսում, և այն կարող է սկսվել ցանկացած պահի։ Սիրիայի սահմանային գոտում թուրքական ուժերի գործողությունները Դամասկոսը բազմիցս անօրինական է անվանել և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը։

Добавить комментарий