Եթե մյուս տարբերակները չեն աշխատում, ադրբեջանցիներին պետք է ուժով հետ շպրտել. ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ
«Շատ վատ եմ գնահատում, որ զինված ուժերի առջև խնդիր դրված չէ կամ դրված է այն մակարդակով, որն ի զորու չեն իրականացնել»,- ասել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը մայիսի 8-ին լրագրողների հետ զրույցում՝ խոսելով Սյունիքի մարզի Տեղ համայնքում տեղի ունեցած միջադեպի մասին:
«Կամայական կարգի հրամանատար՝ սկսած ջոկի հրամանատարից, հասկանում է, որ իր ենթակային խնդիր կարող է առաջադրել այն տրամաբանության մեջ, որն ի զորու լինեն կատարել: Եթե խնդիր առաջադրված է եղել, ու ի զորու չեն եղել կատարել, դա խնդիրն առաջադրողի պրոբլեմն է: Եթե խնդիր առաջադրված չի եղել, այդ դեպքում ով էր խնդիր առաջադրողը և ինչու չի առաջադրել, որտեղից էր սկսում այդ չառաջադրելու թելը: Ես չգիտեմ՝ խնդիր չի՞ առաջադրվել, թե՞ առաջադրվել է, ու չեն կատարել», - ասել է նա:
Ըստ Խաչատրյանի՝ լուծման տարբերակներց մեկն էլ ադրբեջանցիներին ուժով շպրտելն է. «Իհարկե, կան քաղաքական, դիվանագիտական մոտեցումներ, որոնց կիրառումը պարտադիր պահանջ է, ու երբևէ որևէ մեկը, առավել ևս զինվորական, միանգամից չի գնում այն քայլին, որը կտանի բախման, էլ չեմ ասում՝ լայնամասշտաբ պատերազմի: Բայց եթե քաղաքական ու դիվանագիտական տարբերակները չեն աշխատում, ու կա խնդիր, որ սա մեր տարածքն է ու մեզ վստահված պատասխանատվության տեղամասը, որի համար ես կյանքով պատասխանատվություն եմ կրում, պետք է գնալ դրան»։
Добавить комментарий