Քոնյայում շարունակվում են «Անատոլիայի արծիվ-2023» միջազգային մարտավարական-թռիչքային զորավարժությունները
Թուրքիայում անցկացված «Անատոլիայի արծիվ-2023» միջազգային մարտավարական-թռիչքային զորավարժություններում կատարվել են հերթական առաջադրանքները։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ լեռնային տեղանքում քողարկված փոքր շարժական և անշարժ ցամաքային թիրախների հայտնաբերման և ոչնչացման առաջադրանքը մոդելավորվել է՝ ներխուժելով հակառակորդի օդային տարածք՝ օգտագործելով ժամանակակից արբանյակային նավիգացիոն համակարգերի հնարավորությունները։
Կիրառվել են նաև միջին բարձրության վրա բարդ մարտական զորավարժություններ իրականացնելու՝ պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանությունից խուսափելու մեթոդներ։
Ադրբեջանական կողմը գրում է, որ ադրբեջանցի օդաչուները 44-օրյա պատերազմում ձեռք բերած մարտական փորձը կիսում են մասնակից մյուս երկրների ռազմական օդաչուների հետ։
Добавить комментарий