Թուրքի ճանապարհն անցնում է Զանգեզուրով և Ղարաբաղով. Չավուշօղլու
«Թուրքի ճանապարհն անցնում է Թյուրքական պետությունների կազմակերպությամբ, Զանգեզուրով, Ղարաբաղով»,- այս մասին Չավուշօղլուն ասել է Անթալիայում արհեստավորների և գործարարների հետ կայացած հանդիպման ժամանակ։
Թուրք պաշտոնյան միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ եթե թուրքական բեռնատարները շրջանցեն Ադրբեջանի տարածքը, ապա օրերով կմնան սահմաններին։ Նկատենք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից նախընտրական քարոզարշավի շրջանակում ակտիվորեն շահարկվում է Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված օգնությունը։
Թուրքիայի իշխանությունները փորձում են բնակչությանը համոզել, որ ընդդիմության ներկայացուցիչներն իշխանության գալու պարագայում կփոխեն Ադրբեջանի նկատմամբ երկրի արտաքին քաղաքականությունը։
Добавить комментарий