Опубликовано detq-admin -
Բորելը կարևորել է, որ Իրանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը

Բորելը կարևորել է, որ Իրանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարևորել է, որ Իրանը դադարեցնի Ռուսաստանին տրամադրվող ռազմական աջակցությունը։ Այս մասին Բորելը հայտնել է Հորդանանում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Բորելը շեշտել է Ռուսաստանին ռազմական աջակցությունը դադարեցնելու ինչպես նաև Իրանում ներքին բռնաճնշումները վերացնելու անհրաժեշտությունը։

Բացի այդ եվրոպացի պաշտոնյան տեղեկացրել է, որ կողմերը համաձայնության են եկել բաց պահել հաղորդակցության ուղիները։

«Շեշտվել է Ռուսաստանին ռազմական աջակցության անհապաղ դադարեցման և Իրանում ներքին բռնաճնշումների վերացման անհրաժեշտությունը։ Մենք պայմանավորվեցինք բաց պահել հաղորդակցության ուղիները, այդ թվում՝ Վիեննայի գործընթացի վրա հիմնված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ»,- իր թվիթերյան էջում գրել է Բորելը:

Ուկրաինայի իշխանությունները վերջին ամիսներին պարբերաբար մեղադրում են Իրանին՝ Ռուսաստանին անօդաչու թռչող սարքեր մատակարարելու մեջ, սակայն հատկանշական է, որ այդ մեղադրանքները վերահաստատում են եվրոպացի պաշտոնյաները։ Իրանի իշխանությունները պնդում են, որ հակամարտող կողմերից որևէ մեկին զենք չեն մատակարարում և կողմնակից են պատերազմի շուտափույթ դադարեցմանը։

Добавить комментарий