Опубликовано H.Andreasyan -
ՊՆ նախարարը տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Պնախարարը տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Պաշտպանության նախարարին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:

Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:

Ավելի վաղ «Դետք»-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ժամը 06։00-ից հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր:

ՊՆ նախարարը տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին
ՊՆ նախարարը տեսակցել է ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Добавить комментарий