«Անատոլիական արծիվ-2023» զորավարժություններն ավարտվել են
Թուրքիայի Քոնյա քաղաքում ավարտվել են «Անատոլիական արծիվ-2023» միջազգային մարտավարական թռիչքային զորավարժությունները։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՊՆ-ից։
Զեկուցվել է, որ վերապատրաստման հիմնական նպատակն էր օդաչուների, այդ թվում՝ ինժեներատեխնիկական անձնակազմի, ավիացիոն տեխնիկայի և ռազմական այլ տեխնիկայի գործնական օգտագործման մակարդակի բարձրացումը։
#Դետքի_հետագծով
Նշենք, որ Ադրբեջանը միջազգային զորավարժություններում ներկայացված էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զինծառայողներով և «Սու-25» գրոհային ինքնաթիռներով։
Добавить комментарий