Опубликовано A.Gevorgyan -
jsjskf

Առանց Ադրբեջանի թյուրքական աշխարհ հնարավոր չէ պատկերացնել. Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմ

Թուրքիայի նախկին վարչապետ, իշխող կուսակցության փոխնախագահ Բինալի Յըլդըրըմն անդրադարձել է Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանին ցուցաբերված  օգնությանը Թուրքիայի. «Առանց Ադրբեջանի թյուրքական աշխարհ հնարավոր չէ պատկերացնել։ Արցախի օկուպացման ընթացքում (խմբ.) Ժողովրդահանրապետական կուսակցության պաշտոնատար անձինք նշել են, որ Թուրքիան ջիհադիստներին այնտեղ է ուղարկում և Ադրբեջանի հետ միասին պատերազմել է տալիս։ Այսինքն՝ մեզ որոշ իմաստով մեղադրանքներ ներկայացրին առ այն, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններն օգտագործում է, պատերազմել է տալիս հայերի դեմ։ Արցախի օկուպացման (խմբ.) գործը, եթե Էրդողանը չլիներ, երբեք հնարավոր չէր լինի։ Ուզում եմ ընդգծել, որ մեր նախագահի՝ հարգարժան Պուտինի հետ ունեցած սերտ անձնական բարեկամությունն այս անիրավության վերացման համար մեծ ներդրում է ունեցել։ Սա ասում եմ, քանի որ կան մանրամասներ, որոնք գիտեմ»։

#Դետքի_հետագծով

Թուրքիան ևս մեկ անգամ բացահայտ նշում է այն մասին, որ պատերազմի ընթացքում Ադրբեջանի ռազմական հաջողությունը պայմանավորված է Թուրքիայի աջակցությամբ։ Թուրքիան այսկերպ փորձում է ընտրություններից առաջ հաղթաթուղթ ունենալ և ընտրել է ռազմական գործոնն ընտրությունների նախաշեմին։

Добавить комментарий