Опубликовано A.Gevorgyan -
seçki

Անկախ այս ընտրությունների արդյունքներից՝ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են. ադրբեջանցի պատգամավոր

 Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ադրբեջանցի պատգամավոր Էլնուր Ալլահվերդիևը նշել է, որ Ադրբեջանի քաղաքացիները նույնպես ուշադիր հետևում են մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրություններին. «Անկախ այս ընտրությունների արդյունքներից՝ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են, եղբայրներ, «մեկ ազգ, երկու պետություն»։ Բայց, ցավոք, կան ուժեր, որոնք փորձում են այդ անկեղծ հարաբերությունները չարաշահել իրենց նպատակների համար, իսկ ներկայումս՝ ընտրական նպատակներով»։

«Այս օրերին Թուրքիայի ընդդիմության թեկնածուն հայտարարել է, որ Ադրբեջանում Թուրքիայից եկող բեռնատարներից բարձր հարկ է գանձվում, սակայն, միևնույն ժամանակ, այդ հարկը չի պահանջվում այլ երկրի բեռնատարների համար։ Իհարկե, դա սխալ պատկերացում է, և ընդդիմության առաջնորդը բավականաչափ տեղեկացված չէ խնդրից։ Բացի դրանից՝ ինչպե՞ս կարող է ընդդիմության առաջնորդի առաջարկած «Մետաքսի ճանապարհ» նախագիծը միավորել թուրքական պետությունները, մինչդեռ Ադրբեջանն ու Ղազախստանը դուրս են մնացել այս նախագծից։ Ճանապարհի հիմնական հատվածն անցնում է Իրանի տարածքով, որը բացահայտ օգնում է մեր թշնամի Հայաստանին։ Հավանաբար, ընդդիմության առաջնորդի այս հայտարարությունը հաշվարկված է իրենց ձայների համար»,- ասել է ադրբեջանցի  պատգամավորը։

#Դետքի_հետագծով

Ադրբեջանը շատ վաղուց բացահայտ նշել է, որ Թուրքիայի ընտրություններում Էրդողանին է աջակցում։ Ադրբեջանական մամուլը փորձում է նշել՝ իբրև թե չեզոք է, և ընտրության ցանկացած արդյունքի դեպքում Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները նույնն են մնալու։ Բայց այստեղ պատգամավորը հստակ քննադատում է ընդդիմության ներկայացուցչին, ինչից կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանի աջակցությունն Էրդողանի հաղթանակի կողմն է։

Добавить комментарий