Ռուսաստանը Թուրքիայի կարևոր դաշնակիցներից մեկն է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է Քեմալ Քըլըչդարօղլուին, որը նշել էր, որ Ռուսաստանը միջամտում է Թուրքիայի գալիք ընտրություններին (Քըլըչդարօղլուի և Պեսկովի արձագանքները կարող եք կարդալ այստեղ՝ https://detq.info/web/arm/node/1979):
Այս մասին տեղեկացրել է թուրքական պետական լրատվական «Անադոլու» գործակալությունը:
Նա նշել է, որ Ռուսաստանը Թուրքիայի կարևոր դաշնակիցներից մեկն է գյուղատնտեսության, պաշտպանական արդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում։
«Որտեղի՞ց են մեզ մոտ գալիս մոտ 5.5 միլիոն տուրիստներ։ Ռուսաստանից։ Ի՞նչ պետք է անեք սրա հետ։ Արդյո՞ք դա անելու եք Ամերիկայից ստացված հրահանգով։ Արդյո՞ք դա անելու եք Բայդենից ստացված հրահանգով: Բայդենը ցուցում է տվել. «Մենք պետք է տապալենք Էրդողանին»։ Ես դա գիտեմ։ Քվեատուփերը պատասխան կտան նաև Բայդենին»,- նշել է Էրդողանը։
Добавить комментарий