Քվեարկության գործընթացը շարունակվում է առանց խնդիրների. Էրդողան
«Իմ ունեցած տեղեկություններով՝ քվեարկության գործընթացը շարունակվում է առանց խնդիրների»,-այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է մայիսի 14-ին Ստամբուլի Սաֆեթ Չեբի դպրոցում քվեարկությունից հետո լրագրողներին տված իր հայտարարության մեջ։
Նա նշել է, որ ամենակարևոր հարցերից մեկը երկրաշարժից տուժած շրջաններում քվեարկության գործընթացի սահուն ընթացքն է. «Մեր քաղաքացիների քվեարկությունը շատ կարևոր է Թուրքիայի ժողովրդավարության համար»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կնոջ՝ Ամինա Էրդողանի հետ քվեարկել է Ստամբուլի Սաֆեթ Չեբի դպրոցում։ Ընտրություններին նա հետևելու է Ստամբուլից։
Добавить комментарий