Опубликовано A.Gevorgyan -
nairi hokhikyan

Ե՛վ Էրդողանի, և՛ Քըլըչդարօղլուի համար Հայաստանը թշնամի է․ Նաիրի Հոխիկյան

Թուրքիայում լարված նախագահական ընտրություն է։ Երկու հիմնական թեկնածուներից ոչ ոք թուրք չէ։ Էրդողանը վրացի լազ է, Քըլըչդարօղլուն՝ ալևի զազա։ Երկուսի համար էլ մեծ Թուրքիայի գաղափարը առաջնահերթություն է, և երկուսի համար էլ Հայաստանը թշնամի է։

Էրդողանի ընտրվելու դեպքում տարածաշրջանում իրավիճակը ավելի կվատանա, ու կլինեն նոր պատերազմներ, Քըլըչդարօղլուի ընտրվելու դեպքում կվատանան ռուս-թուրքական հարաբերությունները, ինչը տարածաշրջանում կբերի նոր լարվածության։

Անձամբ ինձ համար ավելի ցանկալի է քեմալիստական կուսակցության ղեկավար Քըլըչդարօղլուի հաղթանակը, որպեսզի տարածաշրջանում ուժերի բալանսը ավելի սրվի, ինչը կբերի հայ-ռուսական հարաբերությունների կտրուկ բարելավման։

Добавить комментарий