Опубликовано A.Gevorgyan -
erdogan

Էրդողանը վստահ էր, որ առաջին փուլն ավարտվելու է իր հաղթանակով

Էրդողանն Անկարայում «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանում իր ելույթում նշել է հետևյալ կետերը.

  1. Չնայած ընտրությունների արդյունքները հայտնի չեն, բայց կարող եմ ասել, որ մենք շատ առաջ ենք։
  2. Այս ընտրություններով Թուրքիան ևս մեկ անգամ ապացուցեց, որ դասվում է առաջատար դեմոկրատական ​​երկրների շարքին։
  3. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընտրություններում կատարեցին իրենց պարտականությունները: Ավելին՝ շնորհակալ եմ մեր երկրի քաղաքացիներին, որոնք ռեկորդային թվով մասնակցեցին ընտրություններին իրենց ապագայի համար: Այս ընտրություններում հաղթեցին մեր երկիրն ու ժողովուրդը։
  4. Այս պահին չգիտենք՝ մեր երկրում նախագահական ընտրություններն ավարտվե՞լ են, թե՞ ոչ, մենք հավատում ենք, որ այս փուլը կավարտենք՝ հավաքելով ավելի քան 50 տոկոս ձայն, քանի որ արտերկրում գտնվող մեր քաղաքացիների ձայներն ամբողջությամբ չեն հաշվարկվել։ Դեռևս վստահ եմ, որ մենք կկարողանանք ավարտել այս ընտրությունները՝ առանց որևէ վնաս հասցնելու ընտրական գործընթացի թափանցիկությանը։

Այս ընտրությունները տարբերվում են նախորդ ընտրություններից, քանի որ այս դեպքում Էրդողանի մրցակիցը կարողացավ բավականին շատ ձայներ հավաքել, բացի դրանից՝ երկրորդ փուլը գրեթե պարզ է, որ կլինի։

 

Добавить комментарий