«Ընտրությունների երկրորդ փուլը մեզ համար ավելի հեշտ կլինի»․ Էրդողանի խոսնակ
«Ընտրությունների երկրորդ փուլը մեզ համար ավելի հեշտ կլինի»,- այս մասին թուրքական «Ա հաբեր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Նրա խոսքով՝ Հանրապետության միության և Ժողովրդական միության ձայների միջև էական տարբերություն կա։ Քալընը կոչ է արել Հանրապետական միության բոլոր կողմնակիցներին մասնակցել քվեարկության գործընթացին և տեր կանգնել իրենց ձայներին:
Հիշեցնենք, որ քվեարկության երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին, քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը մայիսի 14-ի ընտրություններում չի հավաքել ձայների 50%-ից ավելին: Նախագահ կդառնա երկու թեկնածուների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև հաղթած քաղաքական գործիչը:
Առաջին փուլում Թուրքիայի գործող նախագահը հավաքել է ձայների 49.51%-ը, իսկ ընդդիմության առաջնորդը՝ 44.88%-ը:
Այս ընտրություններն իսկապես կարևոր են Էրդողանի համար և բացառիկ են այն տեսանկյունից, որ ընդդիմադիր թեկնածուն բավականին շատ ձայներ է հավաքել և հաջողություն գրանցել։
Добавить комментарий